Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Նախկիններին պետք է դատել, որ թույլ տվեցին ՔՊ-ին աճել ու բազմանալ

Նախկիններին պետք է դատել, որ թույլ տվեցին ՔՊ-ին  աճել ու բազմանալ
30.07.2024 | 12:03

2018-ից սկսած՝ Նիկոլը բեմադրում է նախկիններին դատելու, «ասֆալտին փռելու», «թալանածը հետ բերելու», «2008-ի մարտի 1-ի ոստիկանական բռնարարքների ու սահմանադրական կարգի տապալման համար պատժելու», «պատերազմում հողեր ծախելու» և այլ սցենարներ։

Բնականաբար, տեսնում եք, որ ոչ մի նախկին այդպես էլ չդատապարտվեց ոչ մի բանի համար, ոչ մեկը դատավճռով բանտ չնստեց, բայց Նիկոլը շարունակում է նախկիններին մեղադրել, իսկ ինքը ամբողջ ՔՊ-ով թալանում է երկիրը, ոստիկանների ապօրինություններով տապալում երկրի սահմանադրական կարգը, թշնամու հետ սարքած պատերազմով հողեր ծախում։

Նիկոլը շարունակում է սպառնալ, որ ինքը կդատի նախկիններին՝ այդ կերպ հագեցնելով հանրության այն հատվածի ախորժակը, որը գերադասում է քաղցր սուտը։

Անկեղծ ասեմ՝ես էլ եմ ուզում, որ նախկիններին դատեն, բայց... նախկիններին պետք է դատել թեկուզ միայն նրա համար, որ թույլ տվեցին Հայաստանում աճել ու բազմանալ ՔՊ -ի նման պարազիտ զանգված, Նիկոլի ու նրա մանկլավիկների նման անհայրենիք մարդկանց, որոնց համար հայրենիքն ու պետականությունը ավարտվում են սեփական գրպանում ու ստամոքսում։

Այո, նախկիններին պետք է դատել, որ այլևս Նիկոլ չառաջանա մեր երկրում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ